Զարգացումներ կարող են լինել և Հայաստանը չունի իմունիտետ, մեծ առումով չունի դաշնակիցների խումբ, չունի դիվանագիտություն, որոնք կարող են կաշկանդել բացասական զարգացումները։ Ավելին ասեմ, հնարավոր է նույնիսկ շատ նպաստավոր պայմաններ ստեղծվեն բախումների, հակամարտության, միգուցե նաև ֆիզիկական ուժ կիրառելու և դա ուղղակիորեն կթուլացնի Հայաստանը, էլ չեմ ասում ինչքան թույլ է, որը արտաքին միջամտությունների լուրջ հիմք կարող է հանդիսանալ։ Մենք 1994 թվականին հենց նույն վիճակում էինք Ադրբեջանի հետ հարաբերություններում, Էլչիբեյի ներքին ոչ սթափ քաղաքականությունը նպաստեց նրան, որ մենք հաջողություններ գրանցենք Ղարաբաղում։ Նույնը տեղի ունեցավ Վրաստանում։ Միշտ, երբ երկրի ներքին անկայունությունը խախուտ է, արտաքին ուժերի համար հնարավորություն է ստեղծվում այդպիսի ներթափանցումներ անելու։
Այս մասին civilnet.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։ Խոսելով Հայաստանում ստեղծված անվտանգային խնդիրների և դրանց հանարվոր բացասական զարգացումների մասին Մանուկյանը շեշտեց, որ առաջիկա ընտրությունների երկու հիմանական խաղացողներն իր կարծիքով նպաստում են այդ զարմացումներին։
«Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ներսում և դրսում պարարտ հող է ստեղծում դրա համար այս հռետորաբանությունը, արտահայտությունները, քայլերը, քայքայված, քանդված կառավարությունը, սա լրջագույն ազդանշան են այդպիսի քայլերի գնալու, իսկ մյուս կողմն էլ ռեվանշի մտած, ոչ մի բարոյական արգելք չունեցող, զուտ անձնական ամբիցիաների վրա հիմնված քաղաքականություն ու քարոզարշավ է տանում։
Չի բացառվում, որ ընտրությունների օրը կամ հաջորդ օրերին սրացումներ լինեն, մի բան ակնհայտ է, որ ոչ ոք շատ ձայն չի հավաքելու, Հայաստանում չկա նման քաղաքական ուժ, որը մեծամասնություն ստանա։ Դա արդեն անկայունության հիմք է, և սրանից ելնելով է, որ մենք մտանք ընտրապայքարի մեջ, փորձելով հասկացնել մեր հասարակությանը, որ այս երկու ուժերի բախումը, որոնք բացարձակ քաղաքական չեն, չկա այստեղ ոչ ծրագրի, ոչ մտքերի բախում, կա զուտ անձնական վրեժի և իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցք, և այս դեպքում հարկավոր է ունենալ սթափության խոսք, երրորդ ուժ, երրորդ տեսակետ, որը հասարակությանը հասկացնի որ այս երկուսի ոչ գաղափարական բախումից մեր երկիրը չի շահելու։ Այս դեպքում սթափության խոսքը պետք է աշխատի, լրջանանալու մեսիջը հասցնենք հասարակությանը և փորձենք սթափության բերել քվեարկողներին, քաղաքական ուժերին անիմաստ է։ Անիմաստ է այսօր Փաշինյանին բացատրել այն վտանգները, որոնք մեր առջև կանգնած են, Քոչարյանին առավել ևս »,- հավելեց Մանուկյանը։
ՀԱԿ անդամի խոսքով շատ լուրջ անելիք ունեն մտավորականները, մարդիկ, ովքեր կարող են կենտրոն հանդիասանալ, իրենց շուրջը հավաքել այլոց։ Մանուկյանն ընդգծեց, որ դժվարությունը նրանում է, որ ժամանակը կարճ է, եթե իրենք ունենային ավելի շատ ժամանակ և ավելի հնարավորություններ՝ ֆինանսական, մամուլի և ալն, հանգիստ կարելի էր հասցնել քաղաքացիներին, այդ խնդիրը լուծել, որ հանկարծ բախումների չգնանք։
«Որպեսզի պատմական կտրվածքով այս պարտությունը ճշգրիտ բանաձևենք պետք է հետևյալ փուլերը հաշվի առնենք․ եր այս պատմությունը սկսվեց 1998-ից , մեր մոտեցումները փոխվեցին, իդեալոգիան փոխվեց, ռեալությունը, հաշվարկները փոխարինեցին արկածախնդրությանը, պոռոտախոսությանը, ականջահաճո հայտարարություններին և գնաց բանակի ոչնչացում, թալան։ Այդ ժամանակ մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, իշխանությունը երկիրը ավազ դարձրեց, թուլացրեց և այդ ավազի վրա կառուցեցին իրենց տները, դղյակները։ Այսօր Հայաստանի գեներալների մի մեծ մասը Հայաստանի ամենահարուստենրն են։
Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ բանակն ուտում ես։ 1998 թվականից սկսած Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսանի վարած քաղաքականությունը և՛ ներքին կոռուպցիոն առումով, և՛ ոչ հաշվարկային քաղաքականություն վարելու և դիվանագիտական առումով աջակցիներ չհավաքելու քաղաքականությունը բերեց մոտեցրեց նրան, ինչը փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի պատմական, քաղաքական սխալն այն էր, որ ինքն այս իրողության հետ հաշվի չնստեց։ Բացարձակ հաշվի չնստեց, երբ 2017 թվականին իր սեղանին կար ամբողջ վիճակագրությունը, ուժերի հարաբերակցությունը կար իր սեղանին, 2018 թվականից Ռուսաստանը մեզ առաջարկում էր փոխզիջումային բանաձևը՝ Լավրովի պլանը, և նաև եռանախագահությունն էր արդեն ստիպում այդ փաստաթղթին ընդառաջ գնալ։
Նիկոլ Փաշինյանի սխալը իրողության հետ հաշվի չնստելն էր, հոգեբանները բացել են իր հոգեբանական կոդը և ասում են, որ ինքը մի խնդիր ուներ՝ անցնել Լևոն Տեր- պետրոսյանին, և խաղարույք դրեց,կստացվի՝ կստացվի, չի ստացվի՝ չի ստացվի։ Արդյունքում մենք ունեցանք պատմական, հոգեբանական, հնարավորությունների պարտություն և կանգնեցինք ծանր վիճակի առաջ։ Մյուս սխալն այն էր, որ նույն բաները իրեն առաջարկվում էին նաև պատերազմի ժամանակ, բայց նա նորից չգնաց դրան»,- եզրափակեց Մանուկյանը։
comment.count (0)