Այսպես որ գնաց, 5 տարի հետո Հայաստանում մարդ չի ապրելու․ Արամ Մանուկյան
16:48 - 14 հունիսի, 2021

Այսպես որ գնաց, 5 տարի հետո Հայաստանում մարդ չի ապրելու․ Արամ Մանուկյան

Բոլոր քաղաքական ուժերը գալիս են սիրուն խոստումներ են տալիս, կենացներ առաջարկում, լավ մեծ հայրենիք առաջարկումը։ Մեկը Սևրի դաշնագիրն է, մյուսը՝ Կուրն է, մեկը Կիրովաբադում թեյ է խմում, մեկը Ստամբուլը արյան ծով է սարքում։ 27-ի մեջ մեկ քաղաքական ուժ կա, որ դառը ճշմարտութունն է ասում, դա մենք ենք, մենք հասկանում ենք, խելքներս էդքան հասնում է, գիտենալով հանդերձ, որ դառը խոսքը  , դառը ճշմարտությունը մեծ ակնկալիքներ,հույսեր չի բերում, ոգևորիչ չէ, ականջի համար հաճելի չէ, բայց մենք մեր նկատմամբ ազնիվ ենք։ Այս մասին այսօր քարոզարշավի ընթացքում  Կոտայքի մարզում ասաց «Հայ ազգային կոնգրեսի» անդամ Արամ Մանուկյանը։ Վերջինս հավալեց․

«Ազնիվ ենք նաև ձեր և բոլորի նկատմամբ, և պարտավորված ենք ասել դառը  ճշմարտությունը։ Անալգինը դառը դեղ է, հաճելի չէ խմելը, բայց ստիպված ես խմել, երբ գլուխդ ցավում է։ Հիմա մեր երկրի գլուխը ցավում է, և եթե հանկարծ այս խաբեբաները, ովքեր խոստումներ են ցրում աջ ու ձախ, դրանք առնվազն շառլատան են, սուտասան են և ցավալիորեն եմ ասում՝ միակը ով ձեզ դառը ճշմարտությունը կասի, մենք ենք, մենք մենակ ենք մնացել։ Մենք 2017-ին էլ էինք մենակ, էլի մեզ չլսեցին, էլի տարածք էին գրավում, համաշխարհային բանակ էին սետղծում և այլն, բայց ոչ մի բան չարեցին»։

Մանուկյնաը նշեց, որ իրենց մտահոգությունը այն է, որ արդեն այս տարի ունենք 100․000 արտագաղթ, պատերազմը չի ավարտվել, պատերազմի հետևանքները առկա են, դրանք դեռ մեզ սպասում են։ Մանուկյանը հավելեց, թե աշխարհում չկա որևէ երկիր, որ ունենա 200 գերի, որոնց թվում նաև կանայք։ Աշխարհում չկա երկիր, որի տարածք է մտնում թշնամին և ձեն հանող չկա, դեմն առնող չկա։ Մանուկյանն իր ելույթում ասաց․

«Սեղանին դրված են փաստաթղթեր, հատկապես Նիկոլի ընտրության դեպքում Հայաաստանը կտոր-կտոր, կաթիլ- կաթիլ կորսվելու է։ Իհարկե, մենք բոլորս ուրախ են գերիների վերադարձի համար, բայց պատկարցրեք, ամեն 15 գերու համար Հայաստանից մի կտոր վերցնեն, ո՞ւր ենք գնալու։Եթե պետությունը  ուժեղ լիներ, աջակիցներ ունենար, միջազգային կառույցները  աջակցեին, այդ գերիները վաղուց արդեն պետք է վերադարձած լինեին։  Երբ ասում եմ պատերազմը չի ավարտվել, Ղարաբաղում պարտվել ենք, Հայաստանն է ձեռքից գնում, կորցնում է իր պետականությունը։ Սա է վտանգը»։

Խոսելով պատերազմի մասին, Մանուկյանը շեշտեց, որ Ղարաբաղում կարող էր պատերազմ չլինել, պատերազմը կանխարգելելի էր, վարչապետ էլ է այդ մասին ասում։ Առաջին պատերազմի ժամանակ, ոչ ոք Հայաստանին չի ասել, այդ տարածքները մի ազատագրեք, այս պատերազմի ժամանակ, ոչ ոք չի ասել առաջ գնա կամ պատերազմ սկսիր։ Մեր ռազմավարական ընկեր Ռուսաստանը բազմիցս ասել է՝ կանգնացրեք պատերազմը, մեղք է ձեր ժողովուրդը, ասել է նաև պատերազմի ժամանակ, չի լսել այդ տղան։

«Հայրենիք կարող ես ամեն օր կորցնել, եթե երկրիդ ղեկավարը պատուհաս է, այս պահին մեր երկրի ղեկավարը չարիք է մեր երկրի համար։ Ինչո՞ւ, որովհետև ինքը վիրավոր է, ադեկվատ չէ, հավասարակշիռ չէ, ոչ մեկի հետ  չի խարհրդակցում՝ թշնամու, հարևան երկրների, ստրատեգիական երկրների, ռազմավարական երկրների հետ։ Իր թիմի հետ անգամ չի խորհրդակցում։ Սրա դեմն առնել է պետք, այս երկիրը, ժողովուրդը մեղք են, այսպես որ գնաց, 5 տարի հետո Հայաստանում մարդ չի ապրելու։

Ընկել ենք երկու քարի արանք։ Մյուս չարիքն էլ այն է, որ Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալը, քրեական աշխարհի հայրը,  տեսե՞լ եք քրեական աշխարհը ինչպես է ոգևորվել, ինչ մեթոդների են դիմում, քանի տեղ են շտաբ բացում։ Ո՞ւր է գալիս Ռոբերտ Քոչարյանը, որպեսզի վրեժ լուծի Նիկոլ Փաշինյանից, որ իրեն ԱԱԾ-ի պատդվալում պահել է, այլ մոտիվացիա չունի։ Մեկը հանցագործ թիմով, մեկը անհավասարկշռությամբ այս երկիրը ծվատելու են»,- եղրզրափակեց Մանուկյանւ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել