Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին |armenpress.am|
12:26 - 18 հունիսի, 2021

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է, որ հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան այնտեղից հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման:

Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակման, մենք հարվածներ ենք հասցրել ռազմական օբյեկտներին եւ հրթիռների արձակման հարթակին, որոնք Գազայում պատկանում են ՀԱՄԱՍ-ին»,-իսրայելցի զինվորականները հաղորդել են իրենց Twitter-ում:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը «բարձրացրել է իր պատրաստականությունը տարբեր սցենարների դեպքում եւ կշարունակի հարվածներ հասցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական թիրախներին»:

Հունիսի 18-ի վաղ առավոտյան Իսրայելի հարավում սկսել են աշխատել օդային տագնապի շչակները: Ինչպես ճշտել են իսրայելցի զինվորականները, շչակները, որոնք հնչել են Իսրայելի հարավում, պայմանավորված են եղել մոտեցող կրակով, այլ ոչ թե Գազայից Իսրայելի կողմն արձակված հրթիռներով: ՀԱՄԱՍ-ն ավելի վաղ հանդես է եկել միջոցներ ձեռնարկելու սպառնալիքներով՝ ի պատասխան հունիսի 15-ին Արեւելյան Երուսաղեմում իսրայելցի ազգայնականների երթի:

Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթը նախազգուշացրել է, որ կառավարությունը մտադիր չէ հանդուրժել հրկիզիչ խառնուրդով օդապարիկների արձակումները եւ պետք է պատասխան միջոցներ ձեռնարկի, որոնք հավասարազոր են ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակումների հակազդմանը: Իսրայելի ներկայիս ավիահարվածը Գազայի հատվածին երկրորդն է դարձել 11-օրյա մարտական գործողություններից հետո՝ մայիսի 21-ին հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր: Մայիսի 10-ից մինչեւ 21-ը Գազայի հատվածից Իսրայելի տարածք է արձակվել ավելի քան 4 հազար հրթիռ: Իսրայելի պատասխան գործողություններից հետեւանքով զոհվել է ավելի քան 250 պաղեստինցի, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, գրեթե 2 հազարը վերքեր են ստացել: Իսրայելում հրթիռակոծությունների զոհ է դարձել շուրջ 12 խաղաղ բնակիչ, մոտավորապես 50 մարդ վիրավորվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել