«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը, ով ընտանիքի հետ եկել էր ընտրատեղամաս, քվեարկեց, որպեսզի ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձը ցույց է տվել, որ ապազգային երևույթներն ընկճել են ժողովրդի արժեհամակարգը:
«Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Ընտրվելու շանսերի հետ կապված ցույց կտան ընտրության արդյունքները, բայց մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- նշեց Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ ընտրատեղամասում, որտեղ ինքը քվեարկեց, ոչ մի արտառոց բան չնկատեց, միայն խնդիր է տեսել կազմակերպման ձևում:
comment.count (0)