Եթե լինեն փաստարկներ՝ կբողոքարկենք ընտրությունների արդյունքները. Արամ Սարգսյան |armtimes.com|
14:14 - 21 հունիսի, 2021

Եթե լինեն փաստարկներ՝ կբողոքարկենք ընտրությունների արդյունքները. Արամ Սարգսյան |armtimes.com|

armtimes.com: Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն ընտրությունների արդյունքների վերաբերյալ այս պահին ձեռնպահ է մնում տեսակետ հայտնելուց:

Վերջին ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորած Արամ Սարգսյանն ասաց, որ այս պահին ընտրությունների արդյունքների վերաբերյալ չունեն այնպիսի փաստեր, որպեսզի որեւէ եզրակացության գան, դրա համար ձեռնպահ են մնում:

Հարցին՝ ի՞նչ-որ խնդիրներ կան, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն հայտնում, Սարգսյանը պատասխանեց. «Մեզ համար օրինակ՝ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչու հանկարծ Վրաստանից անջատվեց Հայաստանին էլեկտրամատակարարումը այն պահին, երբ հաշվարկներ էին կատարվում: Այդպիսի կարեւոր հարցադրում ունենք, բացատրություն չունենք: Ինչ է կատարվել այդ 5-7 րոպեի ընթացքում՝ դա նույնպես չենք հասկանում: Հարցադրումներ կան եւ երբ մոտ օրերս իսկապես ամփոփվեն արձանագրությունները կհասկանանք, եթե եղել են ինչ-որ ճչացող խախտումներ, ապա կասենք այդ մասին: Այս պահին դեռեւս չենք կարող ասել, որ փաստեր ունենք, բայց, որ հարցեր կան, դա միանշանակ է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել