azatutyun.am Եվրահանձնաժողովն ամռանից հետո կներկայացնի առաջարկ՝ սահմանափակելու երեխաների մուտքը սոցիալական ցանցեր, այսօր հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեր երեխաներին անհրաժեշտ է ժամանակ անցկացնել իրական աշխարհում։ Ժամանակ՝ խաղալու, ընկերական կապեր հաստատելու, սխալներ թույլ տալու համար։ Ժամանակ՝ սեփական ինքնությունն ու անհատականությունը ձևավորելու, նախքան ալգորիթմը դա նրանց փոխարեն կանի», – Բրյուսելում լրագրողներին ասել է ֆոն դեր Լայենը։
«Հարցն այն չէ, թե երեխաները կարող են արդյոք օգտվել սոցիալական ցանցերից։ Խոսքն այն մասին է է, թե երբ և ինչ պայմաններում սոցիալական ցանցերը կարող են ազդել երեխաների վրա»,- հավելել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը: