«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում․
«Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս հետ՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում։ Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»։
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վաղը առավոտվանից քաղաքական խորհրդակցություններ է սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն։
comment.count (0)