pastinfo.am: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, խափանման միջոց կիրառվում է դատավարական կարգավիճակ ունեցող անձի՝ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ։
ԱԱԾ մամուլի կենտրոնից տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել են՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ էր հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Առայժմ հայտնի չէ, թե ինչի մեջ է կասկածվում Դավիթ Սանասարյանը։
Մանրամասն՝ այստեղ
comment.count (0)