Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց դիմել Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով |hetq.am|
12:53 - 30 հունիսի, 2021

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց դիմել Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նպատակով |hetq.am|

hetq.am: Անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին: Հիշեցնենք, որ հայկական պատվիրակությունն օրեր առաջ է վերադարձել Ստրասբուրգից, որտեղ ընթանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը պնդել է՝ գերեվարված անձանց վերադարձ հայկական կողմի հետ կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Բնականաբար Արցախի գրավյալ 75 տոկոսը միասին»,-հավելեց նա:

Զոհրաբյանն առաջարկեց գործընկերներին՝ դիմել միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Նա հիշեցրեց, որ յոթերորդ գումարման խորհրդարանին գործելու քիչ ժամանակ է մնացել, և ազդեցիկ կլինի եթե խորհրդարանն ամբողջական կազմով դիմի նաև Եվրոպայի խորհրդին (ԵԽ)։

«ԵԽ-ում պիտի կասեցվեն Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, Նավալնու պրիչոսկան խառնվում է, ԵԽ-ն զրկում է ՌԴ-ին ձայնի իրավունքից։ Կալանքներ պետք է դրվեն Ալիևի, նրա կլանի բանկային հաշիվների վրա: Դա կարող ենք անել միասնական հայտարարությամբ, ուղերձով դիմել միջազգային  կառույցներին՝ նշելով կոնկրետ պատժամիջոցների մասին, այլապես շատ երկար ենք սպասելու մեր տղաներին»,- եզրափակեց Զոհրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել