Սերժ Սարգսյանի և մյուսների գործով կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին
 |factor.am|
17:39 - 01 հուլիսի, 2021

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով կողմերն անցան ապացույցների հետազոտման փուլին |factor.am|

factor.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 1-ին տեղի ունեցավ հերթական դատական նիստը: Այսօրվա նիստին մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որից հետո ամբաստանյալները հայտնեցին դիրքորոշում:

Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իշխանությունների կողմից պատվիրված քաղաքական հետապնդում է»,- ասաց նա։

Բարսեղ Բեգլարյանը և ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը ևս չընդունեցին մեղադրանքները՝ դրանք որակելով շինծու:

Սահմանվեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը․ նախ՝ կուսումնասիրվեն գործում առկա ապացույցները, հետո կհարցաքննվեն վկաները, որից հետո կհարցաքննվեն նաև ամբաստանյալները:

Շարունակությունը՝ factor.am-ում։ 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել