ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով այս պահին ՍԴ է դիմել երեք ուժ
16:40 - 02 հուլիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով այս պահին ՍԴ է դիմել երեք ուժ

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը՝ 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով։

Այսօր Սահմանադրական դատարանում գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը և «Զարթոնք» կուսակցության դիմումը։

16։15-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել՝ տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել