Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|
20:53 - 21 հուլիսի, 2021

Էրդողանն առանց Թուրքիայի համաձայնության անհնար է համարում Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին |armenpress.am|

armenpress.am: Առանց Թուրքիայի համաձայնության Կիպրոսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անհնար է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն կատարած այցից հետո լրագրողների հետ հանդիպմանը:

 «ՆԱՏՕ-ի փաստաթղթերն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ քանի դեռ մենք դրական պատասխան չենք տվել, Հարավային Կիպրոսի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը որևէ պարագայում հնարավոր չէ: Դա հնարավոր դարձրին Հունաստանի պարագայում, սակայն այս պահին նման բան չի կարող քննարկվել: Քանի որ այժմ Թուրքիայում այնպիսի կառավարություն չկա, ինչպիսին կար, երբ Հունաստանը դարձրին ՆԱՏՕ-ի անդամ: Այժմ կանք մենք: Քանի մենք կանք, Հարավային Կիպրոսը ոչ մի պարագայում չեն կարող ընդունել, չեն կարող Թուրքիան շրջանցել»,- Էրդողանի խոսքերը փոխանցում է Kibris Online-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել