Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել |armtimes.com|
11:12 - 12 ապրիլի, 2019

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել |armtimes.com|

armtimes.com։ Ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ժամը 13։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում։

Հրդեհը բռնկվել է նիստերի չօգտագործվող դահլիճում։ Կրակը տարածվել է մեծ արագությամբ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել։

Դատարանի կարգադրիչներն ու շենքում գտնվողները փորձել են կրակմարիչներով, սեփական ուժերով պայքարել կրակի դեմ՝ մինչ կժամանեին հրշեջները։

Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ։ Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը շենքի մյուս հատվածներում։

Շենքը լուրջ վնասներ է կրել ոչ միայն այրված դահլիճում՝ դրա գույքով, այլ նաեւ շենքի մյուս հատվածներում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել