Գարեգին Միսկարյանը օրեր առաջ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել
17:27 - 26 հուլիսի, 2021

Գարեգին Միսկարյանը օրեր առաջ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել

«Քաղաքացու որոշում» կուսակցության արդեն նախկին անդամ  Գարեգին Միսկարյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ է կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրել:

 «Սիրելի լրագրողներ, և ընկերներ, քանի որ ՔՈ ՍԴԿ կուսակցությունից իմ հեռանալու որոշուման մասին կուսակցությանը տեղյակացրել էի օրեր առաջ, այդ իսկ պատճառով կուսակցության երեկվա ընդհանուր հավաքին ներկա չեմ եղել (մի քանի րոպեով մտել եմ գրասենյակ, անդամությունս կասեցնելու դիմումը հանձնել եմ ԳՄ քարտուղարին ու դուրս եմ եկել), այդ իսկ պատճառով տեղյակ չեմ, թե ինչ զարգացումներ են եղել, և կուսակցությունից Սուրենի հեռանալու երեկվա հայտարարությունը ինձ համար էլ անակնկալ էր այնքան, որքանով ձեզ համար։

Սուրենի հետ անձնապես չեմ զրուցել, և պատճառների մասին տեղյակ եմ այնքանով, որքան դուք եք տեղյակ իր գրառումից։ Խնդրում եմ Սուրենի հետ կապված հարցերով կապվել Սուրենի հետ։ Ես պատասխանատու եմ միայն իմ որոշումների համար։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար…»,- գրել է Միսկարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել