Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի  է ենթարկվել․ Արցախի ՄԻՊ
21:44 - 26 հուլիսի, 2021

Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել․ Արցախի ՄԻՊ

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին փոխանցված  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետևանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:
Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: Այս մասին հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 
<<Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին։ Միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա>>,-ասված է  հաղորդագրության մեջ։ 
Возможно, это изображение (в помещении)
Возможно, это изображение (один или несколько человек и на открытом воздухе)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել