Բուլղարիան հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումներ կատարելով
12:42 - 14 մարտի, 2019

Բուլղարիան հետաքրքրված է ՀՀ-ում ներդրումներ կատարելով

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Ռոսեն Ժելիազկովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյան:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռոսեն Ժելիազկովն ասել է, որ ժամանել է ավելի քան 30 բուլղարական ընկերությունների ներկայացուցիչների հետ միասին, ինչը վկայում է Հայաստանի նկատմամբ Բուլղարիայում առկա զգալի հետաքրքրվածության մասին:

Զրուցակիցները համակարծիք էին, որ մինչ 2021թ.-ին նախատեսված հաջորդ միջկառավարական հանձնաժողովի նիստը կողմերը նախանշել են փոխգործակցության բավականին հավակնոտ օրակարգ, որի իրականացումը զգալիորեն առաջ կմղի երկրների առևտրատնտեսական կապերը:

Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես թվայնացման, օպտիկամալուխային գերարագ ցանցերի զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով: Անդրադարձ է կատարվել ավիացիոն ուղևորափոխադրումների, ինչպես նաև մուլտիմոդալ բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության հարցերին:

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել