Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ
11:45 - 26 օգոստոսի,2021

Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ելույթի ժամանակ

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ այն հարցին, թե արդյոք ընտրությունների արդյունքում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարվել է․ վարչապետը համոզված է, որ, այո՛, ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է․ «Էն մարդիկ, որոնք վիճարկում են՝ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, թե ոչ, նրանք արտաքին ճգնաժամերի հույս ունեն, որի ֆոնին փորձեն ներքաղաքական գրոհներ կազմակերպել, այնպիսին, ինչպիսին փորձել են կազմակերպել նոյեմբերի 10-ին»,- ասաց Փաշինյանը։

Նա խոսեց նաեւ այն ելույթների մասին, թե՝ «չգիտենք՝ Սյունիքը Հայաստանից կտրվա՞ծ է, թե՞ ոչ»․
«Ձեզ ներկայացնում էիք որպես Սյունիքի ներկայացուցիչներ։ Դժվար է՞ մի հատ նիստից առաջ զանգել-տեղեկանալ։ Տեսնում ե՞ք, որ կապ չունեք, մենք ենք Սյունիքի մասին ձեզ տեղեկություն տալու աղբյուրը, դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես Սյունիքի ժողովրդի հետ, որ ուզում էիք ներկայանալ որպես Սյունիքի Դոն Կառլեոնեներ։ Հիմա մեկը փախել է Անտարկտիդա, որովհետեւ էնտեղ Ինտերպոլի գրասենյակ չկա, մյուսն էլ, որ իրեն փորձում էր ներկայացնել որպես նորօրյա Մուհամմեդ Ալի․․․ Ես սպասում էի, որ էսօր նա գոնե ԱԺ կգա՝ «Ваша киска купила бы Whiskas» գրությամբ շապիկով»,- ասաց Փաշինյանը՝ ըստ ամենայնի նկատի ունենալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին։

Փաշինյանը հիշեցրեց դեկտեմբերի 19-ի իր ուղերձը, որում ինքը խոսում էր Գորիս-Կապան հատվածում խնդիրների մասին՝ ասելով, որ այդտեղ խնդիր ունենք, եւ իրենք քաղաքական որոշում են կայացրել, որի պատասխանատվությունն ինքը կրում է։

Այդ ուղերձից նա մեջբերում արեց․ «Այսօր արդեն ՌԴ սահմանապահ զորքերը լիարժեք ներկայացված են Սյունիքում, եւ սա անվտանգային առումով բոլորովին նոր իրավիճակ է։ Իհարկե, այս առումով կարող են ծագել տրասնպորտային լոգիստիկ բարդույթուններ, մեր որոշ ճանապարհների անխափան գործունեությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի են, եւ դրանց ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում՝ այդ թվում եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով»,- ասաց Փաշինյանն ու հարց հնչեցրեց՝ մենք արդյունքում ունեցա՞նք եռակողմ փաստաթուղթ, ու պատասխանեց․ «Ոչ, փոխարենը, ՊՆ-ն դեկտեմբերի 19-ին հայտարարություն տարածեց, ըստ որի՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի որոշ հավածն անցնում է վիճարկելի հատվածով։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում երթեւեկության անխափան կազմակերպման նպատակով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից։ Առաջիկա օրերին կտրվեն հավելյալ պարզաբանումներ»,- ընթերցեց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ սրա վերաբերյալ իերնք ամբողջական տեղեկություն են տվել, եւ տեղեկություն չեն տվել միայն այն հատվածների մասին, որոնք, ըստ իրեն, կարող էին հավելյալ ռիսկեր առաջացնել մեր ազգային անվտանգության հետ։

«Հիմա, որ գրել են վիճարկելի, էդ վիճարկելին մենք ե՞նք դարձրել վիճարկելի»,- ասաց վարչապետն ու նորից հիշեցրեց «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը, որի մասին բազմիցս խոսել է․ «Դա էլ մի կողմ՝ դուք գիտեք, որ 2010-ից եղել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նախագիծ։ Ոչ մի մեկնաբանության սա չի արժանացել։ Հիմա ասում են՝ էդ ինչ անկլավների, Տիգրանաշենի հարց է առաջանում։ Բա պատասխանեք՝ ինչի՞ հյուսի-հարավ ճանապարհը նածագծելիս էդ ճանապարհը Երասխով չի շարունակվել Տիգրանաշեն, հետո Զանգակատուն․ պատասխանե՛ք, ինչի՞։ Որովհետեւ էդ հարցերը մենք չենք բերել օրակարգ։ Ինչի՞ հյուսիս-հարավ ճանապարհը չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով, այլ նախատեսված է էնպես, որ թունելներ կառուցվեն։ Մենք ե՞նք վիճարկելի դարձրել, ո՛չ»։

Փաշինյանն ասաց, որ այն հատվածները, որոնք Խորհրդային Միության քարտեզներով Խորհրդային Հայասատանի տարածքից դուրս են եղել, ադրբեջանցիները եկել, այդ տեղերը փակել են՝ որպես պատճառ բերելով, որ գիշերը հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել ադրբեջանցի սահմանապահներին․ «Մենք պաշտոնապես ասում ենք, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, եւ կոչ ենք անում, որ եթե ադրբեջանական կողմը միջադպի հիմնավորումներ ունի, փոխանցի մեզ։ Բայց էն, ինչ տեղի է ւնեցել, հակասում է ՊՆ դեկտեմբերի 19-ի հայտարարությանը, որը ձեռք է բերվել ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ, եւ ամրագրվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով նաև Սյունիքի իրավիճակին՝ նա ասաց․ «Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ, եւ մենք, անկախ էս իրավիճակներից, էնպես ենք պլանավորել մեր աշխատանքները, որ տրանսպորտային երթեւեկությունը կարգավորենք եւ երաշխավորենք, եւ էդ աշխատանքները կշարունակվեն։ Ռազմավարական առումով հյուսիս-հարավ ճանապարհի կառուցումնէ լուծելու այդ հարցը, բայց ոչ ամբողջապես, նաեւ Շուռնուխ եւ Որոտան համայնքների ճանապարհների լավարկման աշխատանք է սկսված, որը մենք պարզապես կարագացնենք»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել