armtimes.com: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որևէ մասնակցություն չի ունենալու: Այս մասին տեղեկացրեց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը:
«Այսօր նիստ է տեղի ունեցել, արդյունքում որոշել ենք, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն որևէ մասնակցություն չի ունենալու: Խոսքը ոչ միայն Գյումրիին է վերաբերում, այլ նաև մյուս 8 համայնքներին ևս: Այս որոշումը միայն վերաբերում է հոկտեմբերի 17-ի ընտրություններին, իսկ մյուս փուլերի հետ կապված մենք կունենանք նոր որոշումներ և դրա մասին կհայտարարենք»,- ասաց Իսայանը:
Սամսոն Մատինյան
comment.count (0)