Մեկնարկում է Հռոմի պապի այցը Հունգարիա և Սլովակիա |azatutyun.am|
11:43 - 12 սեպտեմբերի, 2021

Մեկնարկում է Հռոմի պապի այցը Հունգարիա և Սլովակիա |azatutyun.am|

azatutyun.am: Մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին արտասահմանյան ուղևորությունը վերջերս վիրահատության ենթարկվելուց հետո: Հռոմի պապը նախ Բուդապեշտում կարճատև կանգառ կանի, որտեղ նախատեսված է հանդիպում ծայրահեղ աջ պոպուլիստ համարվող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սեպտեմբերի 12 -ին ընդամենը յոթ ժամ կանցկացնի Բուդապեշտում, կես ժամ կտևի նրա հանդիպումը Հունգարիայի նախագահ Յանոշ Ադերի հետ:

Հռոմի պապը հետևողականորեն կոչ է անում կառավարություններին օգնել պատերազմից և աղքատությունից փրկված բոլոր կրոնների դավանող մարդկանց, իսկ Օրբանը հայտնի է որպես Եվրոպա մուտք գործել ցանկացող փախստականներից պաշտպանվող:

Այցի կազմակերպիչների պնդմամբ` Հռոմի պապը հրավիրված է պատարագ մատուցելու՝ սեպտեմբերի 12 -ին փակելու միջազգային կրոնական համաժողովը, ի տարբերություն Սլովակիայի, ուր 84-ամյա հովվապետը պաշտոնական այցով է մեկնելու: Այս այցը նաև ավելի ընդգրկուն է, այն կտևի ավելի քան երկու օր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել