Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ |azatutyun.am|
11:54 - 16 սեպտեմբերի, 2021

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ |azatutyun.am|

azatutyun.am: Կառավարության որոշմամբ, Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, Խաչատրյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետի պաշտոնից, որը ղեկավարում էր 2018-ի հունիսից։

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության միասնական նոր մարմնի` Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը սեպտեմբերի 10-ին էր կառավարությանը ներկայացրել մրցույթը հաղթահարած թեկնածուներին։

3 թեկնածու էր առաջադրվել այս պաշտոնի համար, երեքն էլ հաղթահարել էին հարցազրույցի փուլը, հետագա որոշումը վարչապետինն էր։ Մրցույթում ամենաշտ միավորները ստացել էր Սասուն Խաչատրյանը։

Երբ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսի գործել, կդադարեցվի 2007 թվականին ստեղծված Հատուկ քննչական ծառայության գործունեությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել