tert.am: Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները երեկ երեկոյան զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։ Այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։
«Շատ կոպիտ, լկտի վերաբերմունք է եղել: Այսօր արդեն ավտոմեքենան ուղեկցել են հայ և ռուս սահմանապահները»,-ասաց Գորիսի փոխքաղաքապետը։
Նա հայտնեց նաև, որ ճանապարհին կրկին իրանական բեռնատարներ են կուտակված՝ քիչ քանակով:
comment.count (0)