Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին
20:38 - 21 սեպտեմբերի, 2021

Մոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ խաղաղություն, համերաշխություն և բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ խորին հարգանք հայտնելով իր հայ գործընկերոջը և խաղաղություն, համերաշխություն ու բարեկեցություն մաղթելով հայ ժողովրդին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

«Համոզված եմ, որ ավանդաբար բարեկամական հարաբերությունները մեր երկրների և ժողովուրդների միջև հետագայում ևս ամուր հիմք կծառայեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում մոլդովա-հայկական համագործակցության զարգացման համար», - նշել է Մոլդովայի արտգործնախարարը՝ հույս հայտնելով, որ Մոլդովայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունները կշարունակեն ակտիվ երկխոսությունը երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել