2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %․ Մանուշ Մինասյան
12:03 - 12 մարտի, 2019

2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %․ Մանուշ Մինասյան

2018 թվականին Արցախում գրանցվել է տնտեսական աճի բարձր ցուցանիշ՝ ավելի քան 11.9 %: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 12-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ մանրամասնելով, որ 2018թ.-ի դեկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը, 2017թ.-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 111.8 %, իսկ 2018թ. հունվար-դեկտեմբերին (աճողական), 2017թ. հունվար-դեկտեմբերի համեմատ, 112.1 %:

Մ. Մինասյանի խոսքով՝ տնտեսության մեջ արձանագրվող ցանկացած ցուցանիշ գնահատելու համար պետք է հաշվի առնել այն առանձնահատկությունները, որոնք տարիներ շարունակ ուղեկցում են մեր տնտեսությանը: 

«Դրանցից կարելի է առանձնացնել ինքնուրույն դրամավարկային քաղաքականության բացակայությունը, տնտեսության կախվածությունը արտաքին աշխարհից, ինչի հիմնավորումը ապրանքների, ծառայությունների մեծաքանակ ներմուծումն է, ինչպես նաև մեր պետական ծախսերի մի զգալի մասի ոչ սեփական միջոցներով ֆինանսավորումը: Տարիներ շարունակ մեր հանրապետության տնտեսության մեջ գերակայող է եղել արդյունաբերությունը, որի մեջ բավական մեծ կշիռ է ունեցել հանքագործական և բաց հանքերի շահագործման ոլորտը:

Առանց այն էլ սակավ միջոցները ուղղվում են ոչ թե տնտեսության զարգացմանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, այլ սոցիալական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը: Չնայած այն հանգամանքին, որ արդեն 25 տարի է, ինչ կառուցում ենք շուկայական տնտեսություն, սակայն այսօր շուկայական տնտեսության համապատասխան մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ արժեթղթերի շուկա մենք չունենք, շատ թույլ է զարգացած անշարժ գույքի, ապահովագրության շուկաները, բավական մեծ է նաև ոչ շուկայական ծառայությունների տեսակարար կշիռը»,- ավելացրել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահը: 

Արցախպրես


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել