Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին հոկտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ թույլ ձյուն է տեղում։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Մեկտեղ զգուշացվում է՝ վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն