Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է  |armenpress.am|
06:32 - 12 մարտի, 2019

Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է |armenpress.am|

Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20-25 տոկոսի չափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 հազար 588, որը 23 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ:

«Այժմ 2019 թվականին նախատեսում են 2018-ի համեմատ ապահովել 20-25 տոկոսվ աճ: Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից: Հիմնականում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Չինաստան: Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից: Եթե նախկինում Իսրայելից Արցախ մինչև 10 հոգի էին գալիս, ապա 2018 թվականին այդ այցելությունների թիվը կազմել է 112:

Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում են ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը:

Ավելին՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել