azatutyun.am: Սյունիքի Մեղրի համայնքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» ու Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունները կոալիցիոն հուշագիր են ստորագրել։
Ըստ դրա՝ տեղական ինքնակառարման մարմնում երկու քաղաքական ուժերը իշխանությունը բաժանում են միմյանց միջև, պաշտոնավարման 5 տարվա առաջին կեսը` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդությամբ, մյուսը՝ «Ազատականի»:
«Հանրապետության» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ավագանու ընտրված անդամները նշում են. «Մենք կառավարումը իրականացնելու ենք մեկս մյուսի հետ որպես թիմ, որպես գործընկերներ, որի համար պատասխանատվություն ենք կրելու ձեր առջև»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Մեղրիում անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը՝ Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն էր, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։
comment.count (0)