Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ընտրություններին մասնակցում էր 4 քաղաքական ուժ՝ «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները։
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը համայնքում 8 595 է․ քվեարկությանը մասնակցել է 5 098-ը կամ 59.31%-ը։
Անվավեր է համարվել 124 քվեաթերթիկ։ Ձայները, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․
Ազատական կուսակցություն - 716 կամ 14․04%
«Ապրելու երկիր» կուսակցություն - 487 կամ 9․55%
«Հանրապետություն» կուսակցություն - 2 133 կամ 41.83%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 637 կամ 32.11%
Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Մեղրի համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի համայնքապետի թեկնածուն Բագրատ Զաքարյանն է։
Վերջինս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի նախկին պաշտոնակատարն է, որը Infocom-ի հետ զրույցում ներկայացրել է, որ իրենք մշակել են առաջիկա հինգ տարվա աշխատանքների փաթեթ, որտեղ ներառված են նաեւ սուբվենցիոն ծրագրեր։
comment.count (0)