Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|
13:06 - 05 նոյեմբերի, 2021

Անհասկանալի է, թե ինչու են կրճատվել ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն․ Թադևոս Ավետիսյանը՝ սոցապնախարարին |tert.am|

tert.am: Բոլորովին անհասկանալի է, թե ինչու եք 13.5 մլրդ դրամի չափով կրճատել այնպիսի կարևորագույն ծրագրեր, որոնք ունեն ուղիղ սոցիալական ազդեցություն, օրինակ` շուրջ 1000 շահառուի հատկացվող պատվովճարների ծրագիրը, որը նվազեցնում եք 272 մլն դրամով, անապահովության ծրագիրն աղքատության աճի ֆոնին նվազեցնում եք 6.3 մլրդ-ով  այն դեպքում, երբ ամսական ընտանիքին տրվող չափը կազմում է 31.350 դրամ։ Այս մասին ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ասաց տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Վերջինս նշեց, որ կրճատվել են սոցիալական փաթեթների, խնամքի ծառայությունների,  զբաղվածության աջակցության ծրագրերի, բնակարանային ապահովման, կենսաթոշակային ապահովման և մի շարք այլ կարևոր ծրագրերին հատկացվող գումարները։

Բարձրացված հարցերին ի պատասխան` Նարեկ Մկրտչյանը պատասխանեց.

«Բոլորս մոռանում ենք, որ մեր երկիրն անցել է և անցնում է երկու ծայրագույն ճգնաժամերի` պատերազմի և կորոնավիրուսի միջով, որոնք իրենց հետ բերել են բազմաթիվ տնտեսական և ֆինանսական խնդիրներ։ Դրանք ազդեցություն պետք է թողնեին նաև մեր ոլորտի վրա։ Այդ ճգնաժամերը հաշվի առնելով՝ նախարարությունն իրականացնում է մի շարք խնդիրներ»։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել