Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|
10:04 - 11 նոյեմբերի, 2021

Ֆրանսիայի արտգործնախարարը հանդիպել է Միրզոյանի և Բայրամովի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեկ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից մեկ տարի անց Ժան-Իվ Լը Դրիանն ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, նրանց հետ առանձին հանդիպումներ է ունեցել, այնուհետև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո համատեղ հանդիպում», - նշել է գերատեսչությունը՝ հավելելով․ - «Ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ աջակցելու կողմերի միջև երկխոսության ակտիվացմանը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության»։

Լը Դրիանն ընդգծել է նաև, որ «Ֆրանսիան կողմ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ակտիվ ջանքերին այս նպատակին հասնելու համար»։ Նախարարը հաստատել է գործընկերների հետ բանակցությունները շարունակելու իր պատրաստակամությունը։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Փարիզում մասնակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 41-րդ նստաշրջանին։ Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցություններ են կայացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել