Մեղրիի տարածաշրջանում նոյեմբերի 12-ի, ժամը 9։30-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
comment.count (0)