ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ
22:14 - 12 նոյեմբերի, 2021

ԱՄՆ-ն անհանգստացած է բելառուսալեհական սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Միացյալ Նահանգները շատ անհանգստացած է բելառուսալեհական սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակով։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։

«Մենք շատ անհանգստացած ենք Բելառուսի գործողություններով և նրանով, ինչ կատարվում է Լեհաստանի հետ սահմանին: Լուկաշենկոյի ռեժիմը շատ անհանգստացնող գործողություններ է իրականացնում»,- նշել է Հարիսը լրագրողների հետ զրույցում Ֆրանսիա կատարած այցի ժամանակ:

Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Վերջին օրերին Լատվիան, Լիտվան և Լեհաստանը հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի միգրանտների թվի աճի մասին՝ Մինսկին մեղադրելով «միգրացիոն ճգնաժամ» ստեղծելու մեջ։ Մինսկը մերժում է բոլոր մեղադրանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել