Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
10:31 - 14 նոյեմբերի, 2021

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։

Ստեփանավան, Կապան և Իջևան քաղաքներում ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով։ Ավագանու անդամի ընտրություններ են Կոտայքի մարզի Արզնի համայնքում և Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում։ Լերմոնտովոյում ընտրելու են նաև համայնքի ղեկավարին։

Ստեփանավանում ընտրապայքարին մասնակցում է երեք ուժ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Հարություն Ղարագոզյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ Վանո Հակոբյանի գլխավորությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ։ 

Կապան համայնքում պայքարելու են երկու ուժեր՝ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը, որի ընտրացուցակը ղեկավարում է Գևորգ Փարսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը։ 

Իջևան համայնքում ընտրություններին մասնակցում են երկու ուժեր՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Վահան Ղազումյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ընտրացուցակը գլխավորում է Արթուր Ճաղարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել