ՀՀ կառավարությունը Արցախի Հանրապետության կառավարությանը 13 մլրդ 533 մլն դրամի միջպետական վարկ կտրամադրի

ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով Արցախի Հանրապետության կառավարությանը 13 մլրդ 533 մլն դրամի միջպետական վարկ կտրամադրվի։

Վարկից 6 մլրդ 500 մլն դրամ չափով պետք է օգտագործվի աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար, կենսաթոշակների համար՝ 1 մլրդ 226 մլն դրամ, նպաստների համար՝ 349 մլն, պետբյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաների համար՝ 492 մլն, էլէներգիայի, գազի մատակարարման, կապի ծառայությունների՝ բնակչության համար կատարվող սուբսիդավորման համար՝ 1 մլրդ 446 մլն դրամ, առողջապահության համար՝ 573 մլն դրամ չափով, եւ այդպես շարունակ։

Սա այս տարեվերջի վերջին հատկացումն է։ ՀՀ ֆինանսների նախարարը նախագծի զեկուցման ժամանակ ասաց, որ 2021-ի պետբյուջեով ի սկզբանե հաստատված էր 64,9 մլրդ դրամի հատկացում, որը մինչեւ հունիս ամբողջությամբ կատարված էր․ «Մենք 2021-ին, այս հատկացումը ներառյալ, ունենում ենք 199 մլրդ դրամի չափով հատկացում»,- նշեց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով