Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:10-ի մոտակայքում, Գյումրի-Երևան ուղղությամբ ընթացող էլեկտրագնացքը, այսպես կոչված, «ստռոյմաշ» թաղամասի մոտ վրաերթի է ենթարկել քաղաքացու:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ էլեկտրագնացքի մեքենավարը մթնշաղում նախապես նկատել է խոչընդոտը, կիրառել է էքստրեմալ արգելակում, սակայն արգելակման ուղու երկար լինելու պատճառով գնացքը չի կարողացել խուսափել բախումից:
Արագընթաց էլեկտրագնացքը երթևեկում էր 95 կմ/ժ արագությամբ: Միջադեպի վայրում հայտնաբերվել է անհայտ կնոջ դի: ЭП2Д էլեկտրագնացքները ունեն «սև արկղ», որի տվյալների միջոցով միջադեպը կբացահայտվի։
«Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային ենթակառացվացքի վրա գտնվելու կանոնները խախտելու արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում։
comment.count (0)