Գերիների ու անհետ կորածների ծնողները հավաքվել են Կառավարության շենքի դիմաց և պահանջում են Ալեն Սիմոնյանի հետ հանդիպում։
«Ալեն Սիմոնյանը, որ էսօր հայտարարեց, թե գերիներ չկան, թող գա ու ասի, թե ուր են մեր էրեխեքը, թող գա ու պատասխան տա իր հայտարարարությունների համար»,-ասում են ծնողները՝ նշելով, որ Ալեն Սիմոնյանը այդ հայտարարությամբ ոչ միայն իրենց է վիրորել, այլ ամբողջ ազգին։
«Ես անհետ կորածի հայր եմ, ես չգիտեմ՝ ուր է իմ տղան, թող Ալեն Սիմոնյանն գա ու ասի՝ ուր է իմ որդին»,-նշում են ծնողներից մեկը, հավելելով, որ իրենք թեև շատ չեն, բայց մի քանի խմբերով կփակեն փողոցներն այնքան ժամանակ, մինչև Ալեն Սիմոնյանը գա։
Ծնողները փակել են Հանրապետության Հրապարակ տանող մի քանի ճանապարհներ՝ հայտարարելով, որ եթե իրենց պահանջը Ալեն Սիմոնյանը չկատարի շատ վատ կլինի և իրենք կշարունակեն իրենց բողոքի ակցիան։
comment.count (0)