armenpress.am: Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը խոստանում է շարունակել այն բարեփոխումները, որոնք արդեն իսկ սկսվել են քաղաքի կառավարման գործում: Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
«Մենք սկսել ենք տրանսպորտի բարեփոխումները: Իմ համար սա կարևոր է, քանի որ ես անձամբ եմ ղեկավարել տրանսպորտի բարեփոխման ծրագիրը: Խոսքը միայն ավտոբուսների ձեռքբերման մասին չէ, այլ երթևեկության ճիշտ կազմակերպման, նոր պարկերի, նոր ճանապարհների կառուցման մասին է: Մենք արդեն ունենք նախագծեր, որոնց հիմնարկեքը կարծում եմ 2022 թվականին կտանք»,- նշեց Սարգսյանը:
Նա հայտնեց, որ հաջորդ տարի ձեռք են բերելու 100 հատ 12 մետրանոց ավտոբուսներ: «Մրցույթն արդեն ընթացքի մեջ է»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ ավելի ուշ մանրամասն կներկայացնի տրանսպորտի բարեփոխումների շուրջ իրենց անելիքները:
comment.count (0)