Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ այսօրվանից գլխավորում է հանրապետության Անվտանգության խորհուրդը։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Որոշման մասին պետության ղեկավարը հայտարարել է այսօրվա ընթացքում ողջ երկրում ծավալվող անկարգությունների ֆոնին ժողովրդին ուղղված իր արդեն երկրորդ ուղերձում։
Տոկաևը նշել է, որ բախումների արդյունքում սպանվել և վիրավորվել են իրավապահներ, ուստի իշխանությունները այսուհետ կգործեն հնարավորինս կոշտ միջոցներով։
Նախագահը նշել է, որ մնում է ժողովրդի կողքին և խոստացել է առաջիկայում հանդես գալ իրավիճակի կարգավորման նոր առաջարկներով։ «Ինչ էլ լինի, ես մայրաքաղաքում եմ լինելու»,- ասել է նա։
comment.count (0)