mediafactory.am: Հիմք ընդունելով Հետք Մեդիա Գործարանի՝ սուպերմարկետներում աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննությունը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել։
Վարչական ակտում ներառվել են նյութում դիտարկված սուպերմարկետները, որտեղ աշխատելու փորձառություն էին ունեցել մեր լրագրողները։ Տեսչական մարմնից տեղեկացրին, որ հունվարի 3-ին սուպերմարկետներին ծանուցել են վարույթ հարուցելու մասին, որի շուրջ գործողությունները կընթանան առաջիկա 30 օրվա ընթացքում։
Սուպերմարկետների հսկիչ-վաճառողների աշխատանքային առօրյայում արձանագրել էինք խախտումներ, ինչպիսիք են աշխատանքային պայմանագրի օրինակը չտրամադրելը, ընդմիջման և հանգստի սահմանված ժամանակահատվածից ավելի քիչ ժամանակի տրամադրումը, ապօրինի տույժ-տուգանքները, ինչպես նաև անչափահասների աշխատանքային պայմանների խախտումները։
comment.count (0)