Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |1lurer.am|
16:29 - 07 հունվարի, 2022

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների խորհրդականները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականները հինգշաբթի կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են շարունակել երկխոսությունը և անհրաժեշտ են համարել Դոնբասում հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների լիարժեք կատարումը։ Այդ մասին ուրբաթ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԳԴՀ Նախարարների կաբինետի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը՝ հաղորդում է ТАСС-ը։

«Բանակցությունների կենտրոնում Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակն էր և Մինսկի պայմանավորվածությունների կատարումը: Մասնակիցները միակարծիք են, որ անհրաժեշտ է նորմանդական ձևաչափով շարունակել բանակցությունները՝ մինսկյան պայմանավորվածություններն ամբողջությամբ իրականացնելու համար»,- ասել է Հոֆմանը՝ նշելով Գերմանիայի «հատուկ պատասխանատվությունն» այս ձևաչափում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել