armenpress.am: Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, առավելևս կենդանիների՝ սովից անկումների մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Երևանի քաղաքապետարանը մասնավորապես նշել է. «Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը»:
Նշվում է, որ վերջնական եզրակացության համար նմուշներ են ուղարկվել լաբորատոր թունաբանական անալիզների, որոնց պատասխաններից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն: Ներկայումս կենդանաբանական այգում պահվում է 21 սպիտակագլուխ անգղ:
comment.count (0)