Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխման անընդունելի լինելու մասին:
«Հայկական կողմը հարցեր է բարձրացրել բանակցությունների ձևաչափի փոփոխման մասին: Սակայն, Ադրբեջանը, բնականաբար, չի կարող դա ընդունել: Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները`հանդես գալով լուրջ հայտարարությամբ՝ նշել են, որ ձևաչափը պետք է մնա անփոփոխ: Նման հայտարարություններ են արել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները: Այսինքն, դա լուրջ ազդանշան է Հայաստանի համար, ինչպես նաև վկայում է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ավելի մեծ աջակցություն է ստանում», - ասվում է Նովրուզի առթիվ քաղաքացիներին ուղղված Ադրբեջանի նախագահի շնորհավորական ուղերձում:
Նա նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը մնում է անփոփոխ:
«Այս հակամարտությունը պետք է լուծվի միայն մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում», - ասել է նա:
comment.count (0)