armenpress.am Եվրամիության արտաքին գործերի նախարարները հստակ նշել են, որ Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքը գտնվում է հարձակումների, հակահարձակումների և փխրուն հրադադարի վտանգավոր շրջափուլի մեջ։
Կալասը նշել է, որ Իրանի հարձակումներն առևտրային նավերի վրա խախտում են միջազգային իրավունքը և փոխըմբռնման հուշագիրը։
«Մինչև պատերազմը Հորմուզի նեղուցը բաց էր նավարկության համար՝ առանց վճարների։ Պատերազմի ավարտից հետո նեղուցը պետք է բաց լինի նավարկության համար՝ առանց վճարների»,- ասել է Կալասը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում