Առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիից տարհանված գորգերի մասին |1lurer.am|
13:36 - 09 փետրվարի, 2022

Առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել ցուցադրությունը. Խզմալյանը՝ Շուշիից տարհանված գորգերի մասին |1lurer.am|

1lurer.am: Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիից շուրջ 170 գորգերի նմուշներ են փրկվել: Դրանք ժամանակավորապես պահպանվում էին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Ի՞նչ տարածք պետք է տրամադրվի այդ գորգերի ցուցադրման համար. այս հարցը տվեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին:

«Հասկանալով այս գորգերի ցուցադրման անհրաժեշտությունը, դրա քաղաքական նշանակությունը՝ մենք առաջարկել ենք գործող թանգարաններում կազմակերպել այդ գորգերի ցուցադրությունը: Նկատի ունենանք նաև, որ սա մասնավոր հավաքածու է: Կարծում եմ՝ սրանից ավելի լավ բան՝ տրամադրել յուրաքանչյուր թանգարանային լավ հարթակ՝ ցուցադրելու այս ամենը, դժվար է առաջարկել»,- ասաց Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ հիմա քննարկվում է, թե որն է դրանց ցուցադրման լավագույն տեղը:

«Որքան գիտեմ, այդ կապակցությամբ որոշակի պայմանավորվածություն կա»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել