Արագածոտնում արևային կայաններ կառուցելու նպատակով ներդրումների ծավալը հասել է 15 մլրդ դրամի
10:58 - 15 փետրվարի, 2022

Արագածոտնում արևային կայաններ կառուցելու նպատակով ներդրումների ծավալը հասել է 15 մլրդ դրամի

Արագածոտնի մարզում 2021-ին ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար կառույցների կողմից զգալի ներդրումներ են իրականացվել արևային էներգետիկայի ոլորտում։

2021-ին ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար կառույցների կողմից զգալի ներդրումներ են իրականացվել արևային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, Աշտարակ, Թալին, Կաթնաղբյուր, Արևուտ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում կառուցվել են 90,1ՄգՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։

Արդյունքում, պլանավորված 11 մլրդ 650 հազար ՀՀ դրամի փոխարեն 2021թ-ին այս ոլորտում ներդրումների ծավալը հասել է 15 մլրդ 200 հազար ՀՀ դրամի։ Նշված ներդրումները կատարվել են 6 ՍՊԸ-ների կողմից։ Հավելենք, որ արաբական «Մազդար» ընկերության և ՀՀ կառավարության միջև հաստատվել է համաձայնություն` Թալին համայնքի տարածքում 200 ՄգՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու հարցում, ինչը ենթադրում է մոտ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել