Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել․ ԱՀ ՊԲ
20:02 - 15 փետրվարի, 2022

Արցախում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել․ ԱՀ ՊԲ

Փետրվարի 15-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում հակառակորդի զինծառայողները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային գնդակային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից։

«Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն-ծանր:

Միջադեպի առնչությամբ անմիջապես համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Ներկա պահին օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել