armenpress.am: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշումից է սկսվելու, թե Հայաստանը ինչ քաղաքական ուղի և կառավարման ձև է ընտրելու։
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն անդրադառնալո՞ւ է Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության հարցին։
«Երաշխավորում եմ ձեզ, որ որևէ այլ մարմին չունի նման քաղաքական որոշում և առաջին քաղաքական որոշումը կայացնելու է այս խորհուրդը, որից հետո, իհարկե, չենք կարող Կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի փոխարեն կայացնել որոշումներ, բայց, որ այստեղից է սկսելու, ես ձեզ դա երաշխավորում եմ»,- ընդգծեց Անդրեասյանը։
comment.count (0)