Ռուս զինվորականները Դոնբասում հատուկ գործողության ժամանակ շարքից հանել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 118 օբյեկտ, հաղորդում է ՌԴ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է rbk.ru-ն։
Նրա փոխանցմամբ՝ դա ներառում է 11 ռազմական օդանավակայան, Ուկրաինայի ԶՈՒ 13 հրամանատարական կետ, 14 С-300 զենիթահրթիռային համալիր եւ «Оса», նաեւ 36 ռադիոլոկացիոն կայան։
Ռուս զինվորականները խոցել են 5 ռազմական ինքնաթիռ, 1 ուղղաթիռ եւ 5 անօդաչու թռչող սարք։ Ոչնչացվել են նաեւ 18 տանկ եւ այլ զրահամեքենաներ, համազարկային կրակի 7 հրթիռային համակարգեր, 41 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա եւ 5 մարտական նավակ։
comment.count (0)