Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ Լոնդոնը կշարունակի աջակցել Կիեւին եւ մոտակա օրերին օգնություն կտրամադրի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Վարչապետը մտադիր է առաջիկա օրերին աջակցություն ցուցաբերել Ուկրաինային այն ֆոնին, որ ուկրաինացիները եւ աշխարհը շարունակում են ցույց տալ, որ Պուտինը չի կարող անպատիժ գործել»,- ասված է Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Ջոնսոնի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ։ Չի նշվում, սակայն, թե ինչ օգնության մասին է խոսքը։
Հաղորդագրության մեջ ասված է նաեւ, որ Զելենսկին Ջոնսոնին տեղեկացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի մասին, այդ թվում՝ «ուկրաինական քաղաքների վրա հրթիռային ու հրետանային հարվածների,
Կիեւում վաղ առավոտյան կատարված սարսափելի դեպքերի մասին»։
comment.count (0)