hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գայանե Խաչատրյանի, հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով վճիռը՝ Փաշինյանին պարտավորեցնելով հերքել Թովմասյանին զրպարտող տեղեկությունները:
Հիշեցնեք, որ 2020 թվականին վարչապետը հայտարարել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել նրան։ Արձագանքելով՝ Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել, որ Նիկոլ Փաշինյանը խոսքերը հիմնավորող փաստեր հրապարակի, այլապես հայց կներկայացնի Փաշինյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց Հրայր Թովմասյանի գրիչի լուսանկարը, որն ըստ կառավարության ղեկավարի՝ ՍԴ նախագահն է նվիրել իրեն։ Թովմասյանը այս ամենից հետո հայց էր ներկայացրել Փաշինյանի դեմ։
comment.count (0)