Հաագայի միջազգային դատարանը սկսել է հետաքննել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հաղորդել է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության մեկնարկի մասին, որոնք Ռուսաստանը կատարել է Ուկրաինայում վերջին տարիներին։ Այս ամսին հայտնում է BBC-ն։

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առաջնային վերլուծությունից հետո իմ գրասենյակը բավականաչափ հիմքեր է գտել համարելու, որ կարող են լինել հանցագործություններ, որոնք մեր դատարանի ենթադատության տակ են։ Հստակ դեպքեր, որոնք կարող են այդպիսին համարվել, արդեն բացահայտվել են և հետաքննության հիմքում կլինեն», – հայտարարել է դատարանի գլխավոր դատախազը։

Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանի անդամ 39 երկիր դիմել է իրեն՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Այդ երկրների թվում են Եվրամիության բոլոր 27 երկրները, Շվեյցարիան, Կանադան և Նոր Զելանդիան։

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն